News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը շփման եզրեր ունեն Սիրիայում. դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւն է: Լյուքսեմբուրգում կայացած Եվրամիության ԱԳ նախարարների հանդիպումից հետո հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

«Սիրիայում Ռուսաստանի միջամտությունը, անկասկած, փոխում է խաղի կանոնները, այն բազմաթիվ անհանգստացնող տարրեր է պարունակում: Մենք կքննարկենք այդ տարրերը, մասնավորապես, Թուրքիայի օդային տարածքը խախտելու վերաբերյալ»,- ասել է Ֆեդերիկա Մոգերինին:

ԵՄ պաշտոնական կայքի փոխանցմամբ, երբ խոսվում է «ՄԱԿ-ի աջակցության» մասին, նաեւ նկատի է առնվում, որ այդ աջակցությունը վերաբերում է գործընթացում ներգրավված բոլոր խաղացողներին:

«ՄԱԿ-ը ջանքեր է գործադրում: Եվ մենք բոլորս դիվանագիտական ջանքեր ենք գործադրում՝ դրան աջակցելու համար: Անցման արդյունքը կորոշվի միջազգային հանրության, տարածաշրջանային խաղացողների, բայց, ամենակարեւորը, Սիրիայի ամբողջ բնակչության հետ միասին»,- հավելել է Մոգերինին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ