News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 6-ին դատապարտյալների հիվանդանոցում մահացել է Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչ Էդիկ Ավագյանը, որը սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում գտնվում էր կալանքի տակ:

Իսկ ո՞ւմ էր սպանել կալանավորված Էդիկ Ավագյանը: 2014 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Էդիկն իր տանը՝ Էրեբունի փողոցի շենքերից մեկում, կենցաղային հարցերի շուրջ վիճել է կնոջ` Մելանյա Ավագյանի հետ: Վիճաբանության ընթացքում Էդիկ Ավագյանը դանակի մոտ 14 հարվածներ է հասցրել իր կնոջ մարմնի տարբեր մասերին:

Սակայն ամեն ինչ այդքանով չէր ավարտվել. վերջինս բնակարանի դուռը ներսից փակելով՝ վնասել էր նաեւ իրեն: Եւ մինչ փրկարարներն օգնության էին հասել, Մելանյա Ավագյանը մահացել էր, իսկ էդիկ Ավագյանին կարողացել էին տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց:

Կատարվածից հետո իր երկու երեխաների մորը կյանքից զրկած Էդիկ Ավագյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի 104 -րդ հոդվածի 1-ին մասի` սպանության հատկանիշներով, եւ 2015 թվականի հունիս 11-ին  գործը ուղարկվել էր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Տեղեկացնենք, որ Էդիկ Ավագյանը մահացել է քաղցկեղի հետեւանքով»: 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները
Մարտի 26-ին գողություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում...
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Էն ժամանակ, որ  նստած էի բանտում, Փաշինյանը, որպես ԱԺ պատգամավոր, գալիս-գնում էր իմ մոտ, հետո...
Հրդեհը բռնկվել է վագոն-տնակում. Այն ամբողջությամբ այրվել է
Մարտի 28-ին, ժամը 20։44-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության…
Լանջազատ գյուղի ոլորանների մոտ քարաթափում է տեղի ունեցել, երթևեկությունը դարձել է միակողմանի
Պարզվել է, որ սարի լանջից տեղի է ունեցել քարաթափում՝ քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի...
Ապարան-Քուչակ ճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ը. փրկարարները հոսանքազրկել են մեքենաները
Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են VAZ (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1995 թ․) և Nissan...
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Ամենաշատ