News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրավիճակային փորձաքննությունը հաստատել է, որ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի ստացած վնասվածքները համապատասխանում են մահափորձի սխեմային, որի մասին քննիչներին հայտնել էր գործով գլխավոր մեղադրյալ Զաուր Դադաեւը, ապա հրաժարվել իր ցուցմունքներից, գրում է «Կոմերսանտը»:

Բալիստիկ փորձաքննությունը նույնպես ցույց է տվել գնդակների նույնական լինելը, որոնք օգտագործվել են Նեմցովի սպանության ժամանակ, ինչպես նաեւ զենքերը, որոնք ավելի ուշ առգրավել են Դադաեւի տնից:

Նշվում է նաեւ, որ մնացած մեղադրյալների մեծ մասի առնչությունն սպանությանը ապացուցվել է գենետիկ մոլեկուլյար եւ մատնահետքային փորձաքննությունների արդյունքներով:

Դադաեւի պաշտպան Շամսուդին Ցակաեւը փորձագետների հետեւություններն անհիմն է համարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ