Բրազիլիայի Տեոֆիլու Օտոնի քաղաքի բանտերից մեկում խռովության ժամանակ երեք բանտարկյալ է մահացել, եւս 14-ին հաջողվել է դիմել փախուստի: Այս մասին հաղորդում է EFE գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ի վաղ առավոտյան: Ոստիկանության տվյալներով բանտարկյալներից մեկը ողջ-ողջ այրվել է, եւս երկուսը դանակի մահացու հարվածներ են ստացել:
Նահանգի կառավարությունը հայտնել է, որ բանտարկյալներին սպանել են իրենց խցակիցները:
«ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ, ոստիկանությանը հաջողվել է ճնշել խռովությունը: