News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում ընթացող սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ «Ոչ»-ի ճակատն իր լուռ բողոքն է հայտնել սպասվելիք փոփոխությունների կապակցությամբ։ Քննարկումը տեղի է ունենում «Անի» հյուրանոցում։ Բացման խոսքով հյուրերին եւ մասնակիցներին դիմել է Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի Հարավային Կովկասի հարցերով համակարգող Յուլյա Բլեզիուսը։

Նրա խոսքով՝ հիմնադրամն արդեն 20 տարի է՝ գործում է Հայաստանում։ Նրա հետաքրքրությունների ոլորտը ժողովրդավարությանը վերաբերող հարցերն են։  «Փորձում ենք բարձրացնել քաղաքական հարցերի քննարկման մշակույթը։ Սահմանադրությունը քաղաքական  կառուցվածքի սիրտն է։ Եթե այն գործում է խոտանով, ողջ համակարգն է տուժում»,- նշել է նա։ Բլեզիուսը հիշեցրել է, որ քննարկումներ են տեղի ունեցել նախքան խորհրդարանի կողմից նախագիծը ընդունելը։ «Հիմնադրամը ո՛չ աջակցում եւ ո՛չ էլ դեմ է արտահայտվում սահմանադրական փոփոխություններին։ Մեզ համար կարեւոր է կառուցողական քննարկումը»,- ասել է հիմնադրամի ներկայացուցիչը։

ՀՀ նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը մշակող փորձագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողսյանը հակիրճ ներկայացրել է փոփոխությունների հիմնական ուղղությունները՝ նշելով, որ դրանք թույլ կտան ընդլայնել մարդու իրավունքները, կամրապնդեն գործող ինստիտուտները, որոշումներ կայացնելիս կկրճատեն մարդկային գործոնն ու կհակազդեն կողմնակալությանը։

Նշենք, որ քննարկմանը ներկա են նաեւ «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչները։ Երիտասարդները ձեռքերում բռնել են «Ոչ» գրառումով պաստառներ՝ դրանով իրենց լուռ բողոքը հայտնելով սահմանադրական փոփոխություններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ