News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սահմանադրական գործընթացը ոչ թե տեքստերի ընտրություն է, այլ քաղաքական գործընթաց։ Այս մասին «Անի» հյուրանոցում ընթացող սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության անդամ Լեւոն Զուրաբյանը։ Անդրադառնալով հարցին, թե ինչի՞ համար են առհասարակ Հայաստանին պետք սահմանադրական փոփոխություններն ու կառավարման համակարգի փոփոխումը՝ Զուրաբյանը նշեց, որ ոչ մի կայացած պետություն նման քայլեր չի ձեռնարկում։

«Դրանք խաղի սուրբ կանոններն են, որոնց պետք է ենթարկվի քաղաքական վերնախավը։ Հենց որ խաղի կանոնները վերածվում են խաղալիքի, Սահմանադրությունը դադարում է կարեւոր փաստաթղթի դեր կատարել»,- ասաց Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ նախագահ Սերժ Սարգսյանը միշտ կիսանախագահական համակարգի կողմնակից է եղել՝ գնահատելով իրողություններն ու սպառնալիքները։ «Ի՞նչ պատահեց, որ նա, լինելով այդ կառուցվածքի կողմնակիցը, նախագահության երկրորդ շրջանում որոշեց փոխել կառավարման համակարգը։ Հատկապես որ Վենետիկի հանձնաժողովը գտնում է, որ կառավարման երեք ձեւերի միջեւ ժողովրդավարության ապահովման առումով էական տարբերություն չկա»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է խորհրդարանում քվեարկության արդյունքներին եւ քաղաքական համոզմունքներին, ապա Զուրաբյանի կարծիքով, դա որպես փոխզիջում ներկայացնելը կեղծավորություն է։

Լեւոն Զուրաբյանի  կարծիքով անցյալ տարվա ցույցերը Սերժ Սարգսյանին ստիպեցին մտածել լուրջ սպառնալիքների մասին, դրանցով էլ պայմանավորված է կառավարման համակարգը փոփոխելու ձգտումը։

ԲՀԿ-ում տեղի ունեցած փոփոխությունները, ըստ Զուրաբյանի, նույնպես պայմանավորված են սահմանադրական փոփոխություններով։ «Դրա միջոցով հնարավոր եղավ հասնել այսպես կոչված փոխզիջման»,- պարզաբանեց պատգամավորը՝ վստահեցնելով, որ փոփոխություններն ուղղված են Սերժ Սարգսյանի կառավարումը հավերժացնելուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ