News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն անձամբ է ստուգել Չիտա-Խաբարովսկ դաշնային նշանակության մայրուղու նոր ծածկի որակը։

Վարչապետը երկար ճանապարհ է ընկել  «Լադա-Կալինա» վառ դեղին ավտոմեքենայով։

Ստարտից առաջ Պուտինը լրագրողներին ասել է. «Ես չեմ պատրաստվում ողջ ճանապարհը ղեկին անցկացնել։ Պետք է նայեմ, թե ինչ է արվել։ Ընդ որում, սա հերթական դեպքը չէ, հենց այդ պատճառով ես ուզում եմ ամեն ինչ տեսնել անձամբ` իմ աչքերով։ Իրադարձությունը, որի ականատեսն ենք լինելու ես եւ դուք, ընդհանուր առմամբ հերթական իրադարձությունը չէ երկրի համար։ Ես չեմ ուզում  ավելորդ անգամ օգտագործել պաթետիկ բառեր, սակայն սա Ռուսաստանի համար կարեւոր իրադարձությունն է, նույնիսկ պատմական, քանի որ մեր պետությունը պատմության մեջ եւ ոչ  մի անգամ  ամբողջությամբ կապված չի եղել մայրուղիներով»։

Պուտինը նաեւ պատմել է, թե ինչու՞ է ճանապարհվել հենց դեղին «Լադա-Կալինայով»։

«Լադա» ընկերությունը մեր խոշորագույն արտադրողներից է, նրանք ինձ խնդրել են մեքենան ավտոշարասյան մեջ մտցնել, որպեսզի տեսնեն, թե ինչպես կդիմանա  նման հեռավորության դեպքում։ Նրանք խնդրել են հենց այս մեքենայով, ես էլ  հենց սրանով կգնամ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ