News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իտալական Prada նորաձեւության տունը սեպտեմբերին Միլանում՝ Monte Napoleone փողոցի պատմական շենքում քաղցրավենիքի իր սեփական խանութն է բացել՝ գնելով Pasticceria Marchesi իտալական ցանցի բաժնետոմսերի 80 տոկոսը:

Հրուշակեղենի նոր խանութը  120 քմ տարածք է զբաղեցնում, իսկ դրա ձեւավորումով զբաղվել է ճարտարապետ Ռոբերտո Բաչչոկկին: Խանութի ներքին հարդարանքը կատարված է ռետրո ոճով ու իր գունային գամայով հիշեցնում է Prada -ի 2015/2016 աշուն -ձմեռ նոր հավաքածուն: Պատերը պիստակագույն մարմարով են երեսպատված, հատակը՝ շագանակագույն մարմարով, բազկաթոռներն էլ պիստակագույն կտորով են պաստառապատված: Այցելուները կկարողանան այստեղ համտեսել խմորեղեն, կրուասաններ, թխվածքաբլիթներ, պանետոնե ու ձեռքով պատրաստված շոկոլադե կոնֆետներ: Նշում են, որ հրուշակեղենի նոր խանութը հավատարիմ է մնալու ավանդություներին ու որակի բարձր չափանիշներին, հայտնում է Kedem-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ