News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանությունները նորից փորձում են քողարկել իրենց անհաջողությունները։ Փաստացիորեն հարկադրելով ԵԱՀԿ-ին հրաժարվել առաջիկա ընտրություններում դիտորդություն իրականացնելուց՝ Ադրբեջանի իշխանությունները միաժամանակ փորձում են ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը բարդել ԵԱՀԿ-ի վրա։

Ավելի վաղ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն ափսոսանք էր հայտնել, որ Ադրբեջան դիտորդական առաքելություն ուղարկելու հարցում համաձայնություն ձեռք չի բերվել։

Այս կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը հայտնել էր, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից 9.5 մլն բնակիչ ունեցող Ադրբեջան 400 դիտորդ ուղարկելն անտրամաբանական է։ «ԺՀՄԻԳ-ը Ադրբեջանում բնակչության, ընտրողների եւ դիտորդների քանակի նման անհամապատասխանությունը բացատրող տրամաբանական պատասխան դեռ չի տվել։ Դրա փոխարեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավարությունը միակողմանի կարգով, առանց խորհրդակցությունների եւ կոպտորեն խախտելով մանդատը, որոշել է դիտորդական առաքելություն չուղարկել Ադրբեջան»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։

«Եթե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդություն չի իրականացնելու, ապա նա զրկում է իրեն արդյունքները գնահատելու հիմքից»,- սպառնացել է Հաջիեւը։

Ադրբեջանն այսպիսով փորձում է ձեւական առումով ապահովել դիտորդների բացակայությունը, սակայն դրա հետ մեկտեղ սահմանափակել ընտրություններին հետեւելու նրանց ֆիզիկական հնարավորությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ոստիկանությունն իրավապահ համակարգում ամենաբարձր վստահություն վայելող կառույցն է. հրապարակվել են հարցման արդյունքները
Միջոցառմանը ներկա էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՆԳ նախարարի…
Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահից պահանջել է վերացնել Մինսկի խումբը
Ասել է, թե «ղարաբաղյան հակամարտությունն արդեն կարգավորված է»․․․
Ամենաշատ