News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բրիտանացի թոշակառուն, որին Սաուդյան Արաբիայում բռնել են տնական գինու ընկերակցությամբ, կարող է մտրակի 360 հարված ստանալ։ Ինչպես ասում են նրա հարազատները, նման պատիժը կսպանի ծերուկին, տեղեկացնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։ 

Սաուդյան կրոնական ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո 74-ամյա Կառլ Անդրեն արդեն ավելի քան մեկ տարի է՝ բանտում է։  Նրա աղջիկը՝ Քրիստեն Փիրոտն ասել է, որ չի հասկանում, թե հայրն ինչու է այսքան ժամանակ բանտում սպասում իր պատժին։  «Նա ծեր մարդ է, 74 տարեկան է, քաղցկեղի երեք տեսակ է վերապրել, ասթմա եւ հոդատապ ունի», - ասել է ձերբակալվածի աղջիկը։

Ալկոհոլը Սաուդյան Արաբիայում արգելված է, եւ Պիրոտն ասել է, որ հայրը 2014-ի օգոստոսին իր մեքենայով տնական գինի էր տեղափոխում, երբ նրան կանգնեցրել են եւ ձերբակալել։ Նա հավելել է, որ թոշակառուն «արդեն վճարել  է Սաուդյան Արաբիայում իր արածի համար եւ պիտի ազատ արձակվի»։

Մեծ Բրիտանիայի Արտգործնախարարությունը հայտարարել է, որ ջանքեր կգործադրի  «բրիտանական քաղաքացու ազատման համար, հենց որ դա հնարավոր դառնա»։  «Նախարարներն ու բարձրաստիճան պաշտոնյաները պարոն Անդրեի գծով շփվում են Սաուդյան Արաբիայի կառավարության հետ, եւ մենք ակտիվորեն առաջ ենք գնում ազատման ճանապարհով», - պարզաբանել է բրիտանական Արտգործնախարարության մամուլի քարտուղարը։ Նախարարության կայքը պարզաբանում է, որ Սաուդյան Արաբիայում ալկոհոլ պահելու համար «լուրջ պատիժ է նախատեսվում»։ Նա նաեւ զգուշացնում է, թե ինչ «խիստ» են սաուդյան օրենքները կանանց՝ մեքենա քշելու,  անառակության, նույնասեռականության եւ թմրանյութի մաքսանենգ ներկրման համար․ վերջին հանցանքը մահապատիժ է ենթադրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ