Ռուսաստանը Դամասկոսում իր դեսպանատան հրետակոծումն ահաբեկչություն է համարում՝ ուղղված միջազգային ահաբեկչության դեմ պայքարող մարտիկներին վախեցնելուն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Ինչ վերաբերում է Դամասկոսում մեր դեսպանատան հրետակոծմանը, իսկապես, այդ տեղեկությունները հաստատել է մեր դեսպանը: Երկու ականներ ընկել են դեսպանատան տարածքում... Սա ակնհայտ ահաբեկչական գործողություն է՝ ուղղված նրան, որպեսզի երեւի վախեցնեն ահաբեկչության դեմ պայքարի կողմնակիցներին եւ թույլ չտան նրանց գերակշռություն ձեռք բերել ծայրահեղականների դեմ պայքարում»,-ասել է նախարարը: