News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների հետ կապված նախընտրական քարոզչությունը կսկսվի հոկտեմբերի 9-ին եւ կավարտվի հոկտեմբերի 31-ին։

Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, պատգամավորության թեկնածուները զրկված են լրատվամիջոցներում նախընտրական անվճար քարոզչության հնարավորությունից:  Ընտրական օրենսգրքի համաձայն, հանրային հեռուստատեսությունում եւ ռադիոյում անվճար քարոզչության իրավունք ունեն միայն այն քաղաքական կուսակցությունները, որոնք իրենց թեկնածուներին գրանցել են ավելի քան 60 ընտրատեղամասում։ Նման իրավունք է ստացել միայն իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը, որը սակայն հրաժարվել է օգտվել դրանից։

Նախորդ խորհրդարանական ընտրություններին Հանրային հեռուստաընկերությունը պատգամավորության թեկնածուներին անվճար եթերային ժամանակ էր տրամադրում։ Հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած ԿԸՀ-ի նիստին դրա նախագահ Մազահիր Փանահովը ենթադրել է, որ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է եթերաժամ տրամադրել  «տնտեսական դժվարությունների պատճառով»։ Բայց ԿԸՀ-ի անդամ Ալիֆ Ղուրբանովը տրամաբանորեն հակադարձել է դրան՝ ասելով, թե ինչ ֆինանսական խնդիրներ կարող է ունենալ այն հեռուստաալիքը, որն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետության կողմից։ «Եթե ընկնում են նավթի գները, ուրեմն պիտի թեկնածուների եթերն արգելե՞ն։ Այդ պատճառով ընտրողնրը պիտի զրկվե՞ն բանավեճերից», - ասել է Ղուրբանովը, եւ նրա հարցերն անպատասխան են մնացել։

Միաժամանակ, Հանրային հեռուստաընկերությունը քարոզչության համար վճարովի եթերը տրամադրում է աստղաբաշխական գումարների դիմաց։ Այսպիսիով՝ քարոզչության համար թեկնածուներին մնում են միայն փողոցների ստենդները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ