News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՌԴ Քննչական կոմիտեն հրաժարվել է վերաորակավորել քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործը, այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ընտանիքի դատապաշտպան Վադիմ Պրոխորովը:

«ՔԿ-ն մերժել է մեր միջնորդությունը՝ սպանության մասին հոդվածը (ՌԴ ՔՕ 105 հոդված) «Պետական կամ հասարակական գործչի կյանքի նկատմամբ ոտնձություն» հոդվածով (ՌԴ ՔՕ 277 հոդված) փոխարինելու մասին»,- ասել է Պրոխորովը:

Երկու հոդվածներն էլ նախատեսում են առավելագույն պատժամիջոց ՝ ցմահ բանտարկություն, սակայն սպանության համար պատժի նվազագույն շեմը 6 տարվա ազատազրկումն է, իսկ պետական կամ հասարակական գործչի կյանքի նկատմամբ ոտնձգության համար՝ 12 տարվա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ