News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանի բնակչուհի 31-ամյա Վարսենիկ Հ.-ն հոկտեմբերի 12-ին իր որդու՝ 13-ամյա Գոռ Ե.-ի հետ վրաերթի է ենթարկվել Երևանի Մանթաշյան փողոցի թիվ 24/Ա շենքի դիմաց: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Վարսենիկ Հ.-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից NEWS.am-ին հայտնեցին, որ կինը Վերակենդանացման բաժանմունքում է, վիրահատության է ենթարկվել, վիճակը կայուն ծանր է:

Վարսենիկ Հ.-ի մոտ առկա է գանգուղեղի, կոնքի եւ միզապարկի վնասվածք: 

13-ամյա Գոռ Ե.-ն տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Գոռ Ե.-ի վիճակը ծանր է, ունի գլխուղեղի սալջարդ, սրունքի զույգ ոսկրերի կոտրվածք:

Նիկոլայ Դալլաքյանի խոսքով՝ Գոռ Ե.-ն այժմ գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայունանալուց հետո վիրահատության կենթարկվի:

Ըստ ոստիկանության՝  Վարսենիկ Հ.-ին եւ նրա որդուն՝ Գոռ Ե.-ին վրաերթի է ենթարկել «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որը shamshyan.com-ի տեղեկություններով, Երևանի բնակիչ, 26-ամյա Անի Վ.-ն է:

Կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել...
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ…
Ամենաշատ