News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում գողերի երկարամյա ուսումնասիրությունները պարզել են, որ փայլուն իրագործված «դարի կողոպուտները» իրականում միֆ են։ Հետազոտությունները պարզել են, որ գողությունների մեծ մասը նվազագույն եկամուտ է բերում, եւ գրեթե ոչ ոք գողությամբ չի զբաղվում մշտական հիմունքներով։ Գիտնականների կարծիքով գողությունները ներկայումս ընդամենը դեռահասների շրջանում ուրիշի հաշվին ապրելու միջոց է։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Economic Behavior & Organization ամսագրում, գրում է The Washington Post-ը։

Տնտեսագետ Ջեֆրի Ֆայն Ուիլյամսը ուսումնասիրել է մեղայականով ներկայացած գողերի տվյալները։ Այդ ծրագրի շրջանակներում գիտնականները հետեւել են ԱՄՆ-ում 1997-2011թթ. գողություն կատարած անձանց ճակատագրերին։

Պարզվել է, որ հարցվածների 16 տոկոսը կյանքում մեկ անգամ գողություն է կատարել։ Ինչպես ակնկալվում էր, գողերի թվում մեծ թիվ են կազմում տղամարդիկ, չկրթված քաղաքացիները, փոքրամասնությունների ներկայացուցիչները, որոնք չարաշահում են ալկոհոլն ու ծխախոտը։

Ավելի անսպասելի է եղել մեկ այլ եզրակացություն. գողի կարիերան կարճատեւ է՝ 1 տարի։ Հետազոտության 15 տարիների ընթացքում գողերի 5 տոկոսն է միայն 3 տարի շարունակ զբաղվել կողոպուտով։

Ուիլյամսը պարզել է, որ այն համարյա թե եկամուտ չի բերում։ Մեկ կողոպուտի միջին եկամուտը կազմում է 37 դոլար։ Ավելին՝ քիչ չեն դեպքերը, երբ գողությունն առհասարակ ոչ մի եկամուտ չի բերել։

Գիտնականը նաեւ ցրել է այն կարծրատիպը, թե գողություն կատարում են ամենաաղքատ մարդիկ, որոնք այլ կերպ գումար հայթայթելու միջոցներ չունեն։ Հարցվածների եկամուտի եւ գողության հանդեպ հակվածության միջեւ ոչ մի կապ չի հայտնաբերվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ