News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դահգանը հայտարարել է, որ երկիրը  ծովում իր պաշտպանական ներուժի մեծացման կարիք ունի եւ այդ նպատակով կատարելագործված տորպեդոների զանգվածային արտադրություն է սկսում, երեքշաբթի տեղեկացրել է ISNA գործակալությունը։

«Պաշտպանության նախարարության գերակա ուղղություններից մեկը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական օդուժին ժամանակակից եւ հզոր զենքով զինելն է», — ասել է Դահգանը երեքշաբթի օրը Walfajrի նոր տորպեդոների ներկայացման հանդիսավոր արարողությանը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա հավելել է, որ Պաշտպանության նախարարության գիտնականներն ու փորձագետները առաջավոր տեխնոլոգիաների օգտագրծմամբ տորպեդո են մշակել ու կառուցել։ Տորպեդոն կարող է բարձր արագություն զարգացնել, իսկ նրա զինագլխիկը կարող է մի քանի րոպեում պայթեցնել եւ արդյունավետորեն ոչնչացնել ծովային խոշոր նավեր։ 

Գործակալության տվյալներով, նոր զենքը հիմնականում կտեղադրվի սուզանավերի վրա եւ կկարողանա ռադարի եւ սոնարի միջոցով որսալ թիրախները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ