News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կառավարությունը, չնայած Թուրքիայում տիրող իրավիճակի շուրջ կոշտ բանավեճերին, հակված է բանակցել նախագահ Էրդողանի հետ Եվրոպայում փախստականների ճգնաժամը կարգավորելու նպատակով։ Եկող կիրակի կանցլեր Անգելա Մերկելը, որն իր կառավարման 10 տարիների ընթացքում բախվել է ամենալուրջ քաղաքական ճգնաժամին, կմեկնի Թուրքիա՝ խորհրդարանական ընտրություններից առաջ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ բանակցելու։ Այս մասին ասված է Der Spiegel գերմանական պարբերականում «Մերկելը մեկնում է Էրդողանի մոտ. անխուսափելի չարիքը» վերտառությամբ լույս տեսած հոդվածում։

Բունդեսթագի մամուլի խոսնակ Շտեֆեն Զայբերթը, տեղեկացնելով Մերկելի այցելության մասին, նշել էր, որ քննարկվելիք թեմաներն են լինելու ահաբեկչության դեմ պայքարը, փախստականների խնդիրը եւ Սիրիայի հակամարտությունը։

«Մերկելն հույս ունի, որ թուրքական բանակը Միջերկրական ծովում՝ Հունաստանի հետ սահմանին, ավելի խիստ հսկողություն կսահմանի։ Էրդողանը դրա փոխարեն պահանջում է Թուրքիայի համար Եվրամիությունում անվիզա ռեժիմ սահմանել եւ Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտի ստեղծել՝ քրդական պետության ձեւավորումը կանխելու նպատակով»,- ասված է հոդվածում։

Պարբերականը նշում է, որ Բունդեսթագում իշխող մեծ կոալիցիան վստահ է, որ իրենք չեն կարող առանց Թուրքիայի լուծել փախստականների խնդիրը։ Ընդդիմությունն իր հերթին զգուշացնում է նախքան նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունները Էրդողանին լրացուցիչ քաղաքական բեմ չտրամադրել։ Բունդեսթագի Կանաչների միության նախագահ Ջեմ Օզդեմիրը  Անկարայի ահաբեկչությունից հետո Էրդողանին մեղադրել էր իրավիճակը լարելու եւ ընտրությունների շեմին այդ ողբերգական դեպքերից իր օգուտը քաղելու մեջ։

«Անգելա Մերկելը որոշել է չլսել Ջեմ Օզդեմիրին։ Մինչ Կանաչների առաջնորդը ԵՄ-ին զգուշացնում է մինչեւ նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները սառեցնել Թուրքիայի հետ բանակցությունները, Բունդեսկանցլերը որոշել է կիրակի այցելել այդ երկիր, որը հոկտեմբերի 10-ի ողբերգական ահաբեկչությունից հետո ներքաղաքական առումով ավելի է մասնատվել։

Մերկելն ուզում է խոսել թուրք քաղաքական գործիչների հետ, քանի որ միայնակ միգրացիոն ճգնաժամը կարգավորելու հեռանկարներ նա չի տեսնում»,- շարունակում է Der Spiegel-ը։

Պարբերականը հիշեցնում է, որ Երամիությունը կարող է ապահով պահել իր արտաքին սահմանները, եթե միայն նույնն անեն ԵՄ հարեւան բոլոր պետությունները։ «Թուրքիային սա վերաբերում է առավել քան որեւէ մի այլ երկրի։ Եթե ԵՄ-ն Թուրքիան ճանաչի որպես անվտանգ երկիր, կարող է մերժել այնտեղից ժամանող ներգաղթյալներին փախստականի կարգավիճակ շնորհելու դիմումները։ Այդ պատճառով Եվրոպային անհրաժեշտ է համաձայնագիր կնքել Թուրքիայի հետ, որը կկարգավորի փախստականների խնդիրը։ Դրա դիմաց ԵՄ-ն Թուրքիային պետք է բավականին շոշափելի միջոցներ հատկացնի, որպեսզի Գերմանիայից մերժում ստացած եւ հետ ուղարկված փախստականներին թուրքական ճամբարներում համաֆինանսավորում ապահովի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ