News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիան մնում է Ռուսաստանի բարեկամը եւ ՌԴ առաջնային գործընկերն է: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է Gazeta-ն:

«Թուրքիան մեր եւ մեր լավ բարեկամների առաջնային գործընկերներից մեկն է: Մենք երկար տարիներ շատ բարիդրացիական հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ: Թուրքիան մեր առեւտրային եւ տնտեսական խոշորագույն գործընկերներից մեկն է: Բավական է ուշադրություն դարձնել մեր շինարարական շուկային, վերջին տարիներին այն միլիարդավոր դոլարներով է չափվում: Միայն վերջին տարիներին թուրքական ընկերությունները Ռուսաստանի շինարարության շուկայում 12 մլրդ են վաստակել»,-ընդգծել է Պուտինը՝ հավելելով, որ Ռուսաստանը Թուրքիայի առանցքային գործընկերներից է էներգետիկ ոլորտում:

«Մենք պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք կարգավորել մեր հարաբերությունները ահաբեկչության դեմ պայքարում: Այստեղ Թուրքիան շատ մտահոգություններ ունի՝ կապված քրդական գործոնի հետ: Մենք հասկանում ենք բոլոր այդ մտահոգությունները, պատրաստ ենք հաշվի առնել մեր համատեղ աշխատանքի ընթացքում: Ներկայումս ռազմական գերատեսչությունների մակարդակով շփումներ կան»,-նշել է ՌԴ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ