News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կողմից Ազատ սիրիական բանակին տրվող զենքն, արդյունքում, նորից հայտնվելու է ահաբեկիչների ձեռքում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք հետեւողականորեն աշխատելու ենք, որպեսզի միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ուղղված ջանքերը միասնական լինեն, իսկ արդյունքը լինի հասկանալի, սպասված՝ ուղղված միջազգային ահաբեկչության դեմ»,-ասել է Պուտինը՝ հավելելով, որ ԱՄՆ գլխավորությամբ միջազգային ուժերի գործողությունը շարունակվում է մեկ տարուց ավելի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Միայնպաշտոնապես ավելի քան 500 հարված են հասցրել Սիրիայի տարածքում, կես մլրդ դոլար են ծախսել Ազատ սիրիական բանակի նախապատրաստման համար: Քիչ առաջ հայտնեցին, որ օդանավերով Ազատ սիրիական բանակին սպառազինություն ու հանդերձանք են մատակարարում: Իսկ որտե՞ղ է այդ Ազատ սիրիական բանակը»,-նշել է Պուտինը:

«Եթե ուղղակի ինչ-որ տեղ բեռնաթափում են եւ ցած նետում օդից այդ սպառազինությունը, զենքն ու հանդերձանքը, չի՞ հայտնվի այն ԻՊ-ի ձեռքում, որտե՞ղ է երաշխիքը»,-ընդգծել է ՌԴ նախագահն, ու հավելել. «ԱՄՆ-ում խոստովանել են, որ ակցիան ձախողվել է, իսկ հիմա, պարզապես նետում են սպառազինություն ու հանդերձանքը. Ո՞ւմ: Այս հարցը հռետորական չէ»,-ամփոփել է Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ