News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այսօրվանից՝ հոկտեմբերի 13-ից, սկսել է Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը:

ԲՀԿ մամուլի բաժնից NEWS.am-ին հայտնել են, որ ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները՝ Նաիրա Զոհրաբյանը, Աբրահամ Մանուկյանը, Միքայել Մելքումյանը, Թամար Պողոսյանը եւ Վահան Բաբայանը այսօր այցելել են Վայոց ձոր: Եղեգնաձորում տեղի ունեցած հանդիպման հարցերի շրջանակը լայն է եղել. երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, տնտեսական խնդիրները, Սահմանադրական փոփոխությունների հարցը, ինչպես նաեւ՝ կուսակցության առաջիկա անելիքները:

Սահմանամերձ Խաչիկ գյուղի բնակիչները ԲՀԿ ներկայացուցիչներին խնդրել են գյուղնախարարությանը փոխանցել, որ սահմանը պահող սահմանամերձ գյուղերը այսօր չեն կարողանում իրացնել ոչ միայն խաղողի եւ խնձորի առատ բերքը, այլեւ մսամթերքը, ինչը գյուղացիներին լրջագույն վարկային պարտավորությունների տակ է դրել: ԲՀԿ ներկայացուցիչները խոստացել են այս եւ կուսակցության ակտիվի եւ համայնքների բնակիչների ներկայացրած մտահոգությունները բարձրացնել պատկան մարմինների առաջ:

ԲՀԿ-ի հաջորդ հանդիպումը կլինի Սիսիանում:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Քարոզարշավը սկսվել է հոկտեմբերի 10-ից;

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ