News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Konstantin Chaykin ռուսական ժամագործական ընկերությունը ներկայացրել է «Ռուսաստանի ժամանակը» ժամացույցը, որը միաժամանակ ցույց է տալիս ժամանակը Ռուսաստանի բոլոր 11 ժամային գոտիներում:

Ժամացույցը ցույց է տալիս տվյալ գոտու ճշգրիտ ժամանակը ու ժամանակը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ ցերեկային ու գիշերային ժամերի տարբերակումով: Թվատախտակի ներքեւի մասում պատկերված է երկրի քարտեզը, որը բաժանված է 11 մասի: Ժամացույցը ստեղծողները ոգեշնչվել են Իվան Յուրինի հին ռուսական սեղանի ժամացույցով, որը գտնվում է Պետերգոֆի Ֆերմերային պալատում:

Ժամացույցի 44 միլիմետրանոց կորպուսը պողպատից է պատարստված: Ժամացույցի լարման գլխիկը ագաթով է զարդարված: Ժամացույցի մեխանիկական լարման մեխանիզմը բավականացնում է 48 ժամվա աշխատանքի համար: Մոդելը թողարկվել է սահմանափակ քանակով՝ 99 նմուշով, արժեքն էլ 950 հազար ռուբլի է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ