News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մշտապես լեզուն դուրս հանած կատվի մասին Instagram-ի էջը շուրջ 27 հազար բաժանորդ ունի: Սոցցանցերի նոր աստղի անունը Միստր Մագու է, նա 2 տարեկան է, ապրում է կանադական Վանկուվերում:

Ըստ The Daily Mail-ի, կատուն ավելի շատ երկրպագուներ ունի, քան որոշ աստղեր: Կենդանու արտասովոր արտաքինի պատճառն այն է, որ նրա ծնոտը տեղաշարժված է, ինչի հետեւանքով էլ Միստր Մագուի լեզուն մշտապես դուրս է ցցված:

Gazeta-ի փոխանցմամբ, կենդանու լուսանկարներն արագորեն ճանաչում են ձեռք բերում: Դրանցից յուրաքանչյուրը միջինը հազարից ավելի մարդ է հավանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ