News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աբովյան քաղաքի «Նարեկ» ռեստորանային համալիրի հետնամասում հոկտեմբերի 12–ին ծառից կախված հայտնաբերված 33-ամյա երիտասարդի դեպքով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

«Նարեկ» ռեստորանային համալիրից էլ մեզ հայտնեցին, որ մահացած երիտասարդը՝ Հարություն Անախասյանը, իրենց աշխատակիցը չի եղել, դեպքը ռեստորանից բավականին հեռու է եղել:

«Նախկին գործարանի տարածք է, մենք մի ծայրում ենք, դեպքը մյուս ծայրում է եղել, այնտեղ տարբեր օբյեկտներ կան, սակայն գիտենք, որ ինքը մեր տարածքի աշխատակից չի եղել: Միայն գիտենք, որ աբովյանցի է»,- ասացին ռեստորանից:

Նշենք, որ Հարություն Անախասյանն Աբովյանի 2-րդ միկրոշրջանի բնակիչ էր, նա երկվորյակ եղբայր ունի, իսկ քույրը 2 տարով մեծ է նրանցից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աբովյան քաղաքի «Նարեկ» ռեստորանային համալիրի հետնամասում հոկտեմբերի 12–ին երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել: NEWS.am-ի տեղեկություններով՝ մահացածը Աբովյանի  բնակիչ է, 33 տարեկան, նա ռեստորանի աշխատակից չէ։

Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ դիակի վրա բռնության հետքեր չեն եղել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Ապրիլի 23-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ