News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում պաշտոնապես մահացած ճանաչված անօթեւան տղամարդը դիահերձումից մի քանի րոպե առաջ ուշքի է եկել։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Գործակալության տեղեկություններով՝ Մումբայ քաղաքի ոստիկանությունը կիրակի առավոտյան գտել էր անգիտակից վիճակում ընկած  տղամարդուն եւ տեղափոխել տեղի հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել էին նրա մահը։ «Մահացածի» մարմինն ուղարկել էին դիահերձարան։

«Դիահերձումից մի քանի րոպե առաջ տղամարդը գիտակցության էր եկել»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչ Աշոք Դուդհեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։  Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սուլեյման Մերչանթը  նշել է, որ սխալը տեղի է ունեցել ոստիկանների պատճառով, որոնք պահանջել են զննել տղամարդուն հենց ճանապարհի վրա՝ հիվանդանոցից դուրս։ Ոստիկանները շտապելիս են եղել, քանի որ զբաղված էին վարչապետ Նարենդրա Մոդիի այցի միջոցառումները կազմակերպելով։

«Եթե ոստիկանները թույլ տային տղամարդուն զննել հիվանդանոցում, ապա բժիշկներն ավելի լավ կկատարեին իրենց գործը»,- ասել է գլխավոր բժիշկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ