News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսրայելը վտարյալ երկիր է դարձել, որը գործում է միջազգային իրավունքի սահմաններից դուրս։ Այս մասին հայտարարել է Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղարի տեղակալ Ահմեդ Բեն Հելլին կազմակերպության մշտական ներկայացուցիչների՝ Կահիրեում ընթացած արտահերթ նիստի ավարտին։ Նիստը նվիրված է եղել Հորդանան գետի Արեւմտյան ափին եւ Արեւելյան Երուսաղեմում առկա իրավիճակին։ 

«Մենք մտադիր ենք հասնել պաղեստինցիների պետության միջազգային պաշտպանությանը, իսկ համաշխարհային հանրությունը պիտի աջակցի նրանց պայքարին Իսրայելի հարձակումների դեմ, որը վտարյալ պետություն է դարձել՝ դուրս գալով միջազգային իրավունքի սահմաններից», - ասել է նա Եգիպտոսի մայրաքաղաքում տված մամուլի ասուլիսին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ 

Բեն Հելլիի խոսքով, Լիգան մտադիր է «գործել, ինչպես  քաղաքականապես, այնպես էլ իրավաբանորեն, Իսրայելի ագրեսիան կանգնեցնելու համար»։ 

«Պաղեստինի պետության պաշտպանությունը կենսական անհրաժեշտություն է դարձել, եւ մենք կաշխատենք այդ ուղղությամբ», - ընդգծել է նա։

Մասնավորապես, ամփոփիչ հայտարարությունում կազմակերպության մշտական ներկայացուցիչները ՄԱԿ-ին կոչ են արել  «իսրայելցի վերաբնակներից պաղեստինցի ժողովրդի պաշտպանության միջազգային համակարգ ապահովել», խոստացել են այդ նպատակով դիմել Անվտանգության խորհրդին եւ Գլխավոր ասամբլեային՝ հրեական պետության կառավարության վրա դնելով «իրավական եւ քրեական ամբողջ պատասխանատվությունը իր հանցավոր խախտումների համար», - ընդգծել է Լիգայում ԱՄԷ-ի մշտական ներկայացուցիչ Մուհամմեդ ադ- Դահերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ