News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ամերիկյան Օհայոյի նահանգի բնակիչ Ռոման Անտվուդը իր երեք տարեկան տղային ներկայացրել է որպես ճանապարհային վթարի զոհ, որպեսզի վախեցնի երեխայի մորը եւ նկարահանի իր դաժան կատակը, հաղորդում է  Daily Mail Online-ը։

YouTube-ում հայտնի 32-ամյա կատակերգուն կառավարման վահանակի վրա նախապես պատրաստել էր  կվադրոցիկլը, պայթուցիկ սարքը եւ տիկնիկին, որին ճիշտ որդու նման էր հագցրել։ Երբ Անտվուդն ու կինը տղային նստեցրել էին մեքենա, կատակասերը շեղել էր մոր ուշադրությունը եւ տղային փոխարինել էր մանեկենով, տեղեկացնում է   Lenta-ն։

Ռադիոկառավարվող մեքենան մեծ արագությամբ պոկվել է տեղից եւ անհետացել տեսադաշտից,  ինչից հետո պայթյուն է հնչել։

Ամերիկացին պայթյունի տեսանյութը եւ մոր արձագանքը տեղադրել է YouTube-ի իր ալիքում։ Երկու օրվա ընթացքում Blowing up my kid PRANK!! տեսանյութն ավելի քան 4,5 միլիոն դիտում է հավաքել։ Տեսանյութին լայք է տվել  467,5 հազար օգտատեր, իսկ  9,6 հազարը չի հավանել այդ խաղարկումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ