News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սիրիայի հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։ Այդ մասին ասվում է Եվրամիության արտաքին գերատեսչության հայտարարության մեջ, որը Բրյուսելում տարածվել է ԵՄ Արտաքին հարցերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի եւ Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալի գլխավորած  պատվիրակության՝ Սիրիայի իրավիճակին նվիրված բանակցությունների ավարտին։ 

«Կողմերը համաձայնել են, որ բոլոր կողմերի մասնակցությունը ենթադրող քաղաքական միջոցներով է միայն հնարավոր հասնել Սիրիայի հակամարտության կայուն հանգուցալուծման, ինչի համար անհրաժեշտ են բոլոր տարածաշրջանային եւ միջազգային խաղացողների համատեղ ջանքերը », - նշվում է հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

Կողմերը հաստատել են, որ մտադիր են ակտիվ աջակցել  Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստաֆֆան դե Միստուրայի ղեկավարած քաղաքական գործընթացին, ասված է փաստաթղթում։ 

«Բացի այդ, նշվել է, որ հումանիտար սարսափելի իրավիճակ է ստեղծվել, մասնավորապես՝ ընդգծվել է մարդասիրական առաքելություններին չխոչընդոտելու եւ միջազգային մարդասիրական իրավունքը հարգելու անհրաժեշտության մասին», -նշված է հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ