News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սիրիայի ճգնաժամը հաղթահարելու համար անցումային փուլ է անհրաժեշտ։  Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը։ 

«Սիրիայում անցումային փուլ է անհրաժեշտ երկրում քաղաքական կարգավորման հասնելու համար», -   Էր-Ռիյադում Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել  ալ-Ջուբեյրի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասել է Լորան Ֆաբիուսը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ 

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարն իր հերթին համաձայնել է, որ Սիրիային քաղաքական լուծում է անհրաժեշտ։  Սակայն, ինչպես նշել է ալ-Ջուբեյրը, Էր-Ռիյադը դեմ է Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադի մասնակցությանը սիրիական հակամարտության կարգավորման որեւէ գործընթացի»։

Անդրադառնալով Սիրիայի խնդրի վերաբերյալ Ռուսաստանի հետ շփումներին՝ ալ –Ջուբեյրը նշել է, որ Սաուդյան Արաբիան  «փորձում է Մոսկվային համոզել, որ պետք է Ասադին բացառել սիրիական հակամարտության հանգուցալուծման ցանկացած սցենարից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ