News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեւիլիական «Վերածնունդ» հրատարակչությունը վերահրատարակել է իսպանացի հայտնի գրող եւ լրագրող Խուլիո Կամբայի երկու ակնարկները, որոնց նա, այլ թեմաներից բացի, անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության իրողությանը: Այս մասին գրում է La Vanguardia-ն:

Իսպանական գրականության Արծաթե դարի ժամանակաշրջանի մասնագետ Խոսե Միգել Գոնսալես Սորիանոյի խոսքով, դաժանությունը, որով իրականացվել է Ցեղասպանությունը, ցնցել է Կամբային:

Իր նյութերում գրողը թուրքերին մեղադրում է այն բանում, որ նրանք պարծենում էին, թե «ինչպես կարողացան ցնցել աշխարհը այն ժամանակ, երբ թվում էր, թե մարդկության զգայնությունը հատել է եւ արդեն հնարավոր չէ բարբարոսության նոր ձեւեր հնարել»:

Ամենից շատ Կամբային ապշեցրել է հայերի վերաբերմունքը կանանց եւ երեխաների հանդեպ: Այդ առիթով նա գրել է. «Թուրքերը նոր զբաղմունք գտան՝ ծնողների եւ ամուսինների առջեւ հայ կանանց ու աղջիկների բռնաբարությունը»:

Խոսե Միգել Գոնսալես Սորիանոյի խոսքով, գրողն իր ակնարկներում Իսպանիային խնդրել է թեթեւացնել «այն հայերի ճակատագիրը, որոնք կարողացել են ողջ մնալ այդ սարսափելի հետապնդումների ժամանակ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ