News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


2015թ. ոստիկանությունը փակելու է պատշաճ վիճակով: Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ Գասպարյանը դրական է գնահատել ոստիկանների աշխատանքը՝ միաժամանակ ուշադրություն հրավիրելով ծառայության մեթոդաբանությունը մշտապես կատարելագործելու և արդիականացնելու անհրաժեշտությունը:

«Տարին պետք է փակենք պատշաճ վիճակով, սա նշանակում է՝ բարոյահոգեբանական մթնոլորտ, աշխատանքային կարգապահություն, բացահայտման ուղղությամբ տարվող բոլոր օպերատիվ, քննչական, բացատրական եւ այլն աշխատանքները»:

Ոստիկանության պետի խոսքով՝ պետք է ուշադրություն դարձնել գործնական պարապմունքների վրա, հատկապես երիտասարդ կադրերի պատրաստության, նրանց նախորդ սերնդի փորձը հաղորդելու վրա. «Երիտասարդ լինելը թերություն չէ, առավելություն է: Երիտասարդ կադրին չսովորեցնել, չօգնել, մեր ծերուկներին չբերել, որ մասնագիտական պարապմունքներ անցկացնեն, աշխատանքային փորձը ցույց չտալը, մեղմ ասած, անգործունեություն է»:

Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ ոստիկաններն աշխատում են ոչ ստանդարտ վիճակներում, եւ ոստիկանը պետք է պատրաստ լինի ցանկացած իրավիճակի, առավել եւս «եթե մեկը մի թերություն է թույլ տալիս, քարկոծվում է ամբողջ համակարգը»:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին:

«Մեր նշած թերություններով հանդերձ առանջընթաց կա, ամենակարեւորը՝ ոստիկանության բաժինները տեսնում են իրենց սխալները: Համոզված եմ՝ տարին պատշաճ կփակենք»,- ասել է նա:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութերով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ