News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդին՝ Ալեքսանդր Յանուկովիչը, Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) հայց է ներկայացրել՝ կապված Ուկրաինայի կողմից իր իրավունքների խախտման հետ: Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է Ալեքսանդր Յանուկովիչի մամուլի քարտուղարը՝ վկայակոչելով նախկին նախագահի ընտանիքի շահերը ներկայացնող Joseph Hage Aaronson փաստաբանական ընկերության տվյալները:

«Հայց ներկայացնելու համար հիմք է հանդիսացել Ուկրաինայի Ազգային բանկի՝ 2014 թվականի նոյեմբերի 27-ի որոշումը Համաուկրաինական զարգացման բանկն անվճարունակ ճանաչելու մասին: Դա հանգեցրել է բանկում ժամանակավոր վարչակազմի նշանակման»,- գրել է մամուլի քարտուղարը:

Ուկրաինայի Ազգային բանկի որոշման արդյունքում Ալեքսանդր Յանուկովիչը կորցրել է Համաուկրաինական զարգացման բանկի բաժնետոմսերի 100%-ի նկատմամբ սեփականության իրավունքը: ՄԻԵԴ հայց ներկայացնելու հանգամանքը բացատրվել է «ուկրաինական դատարաններում օրինական իրավունքները պաշտպանելու անհնարինությամբ, որոնք գտնվում են ուկրաինական գործո իշխանությունների ճնշման ներքո եւ նրանց ընդդիմախոսների դեմ քաղաքական պատվերներ են կատարում»:

Յանուկովիչը Եվրադատարանին խնդրում է Ուկրաինային պարտավորեցնել բանկի բաժնետոմսերի շուկայական արժեքի չափով նյութական փոխհատուցում տրամադրել իրեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ