News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Անթույլատրելի է Սիրիայի հակամարտությունը որպես իսլամի ներսում առճակատում մեկնաբանել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մեր գործընկերները փորձում են մեզ ասել, որ քանի որ Սիրիայում ճգնաժամը ձգձգվեց, ձեւավորվեց ԻԼԻՊ-ը, եւ հիմա մագնիսի պես Սիրիան ձգում է բոլոր սուննիներին, քանի որ, իբր, ալեւիները սուննիների դեմ ուժ են գործադրում, չեն տալիս իշխանությունը: Դա շատ վտանգավոր փորձ է»,- հայտարարել է Լավրովը:

Լավրովի խոսքով, Ռուսաստանը պայքարում է ոչ թե իսլամի այս կամ այն ճյուղի ներկայացուցիչների, այլ ահաբեկչության դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ