News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի հետ սահմանակից Իգդիր նահանգի Թուզլուջա (Կողբ) քաղաքի մուտքի մոտ մեկ ամիս առաջ հայերենով փակցված «Բարով եկաք» եւ «Ցտեսություն» գրություններից «Ցտեսություն»-ը անհայտ անձը կամ անձիք պոկել են։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուզլուջայի քաղաքապետարանի կողմից քաղաքի մուտքի եւ ելքի մոտ փակցված 4 լեզվով գրություններից հայերենը հարձակման է ենթարկվել։

Ոստիկանությունից հայտնել են, թե անհայտ անձը կամ անձիք պոկել են հայերենով «Ցտեսություն» գրության տառերը, ինչի առթիվ հետաքննություն է սկսվել։

Նշենք, որ մեկ ամիս առաջ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ քաղաքապետը Թուզլուջայի մուտքի մոտ նաեւ հայերենով էր «Բարով եկաք» եւ «Ցտեսություն» գրել, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել Իգդիրի ադրբեջանական կազմակերպությունների մոտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ