Ռուսաստանն առաջարկում է ՄԱԿ-ի հովանու ներքո Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում ահաբեկչության դեմ պայքարի կոալիցիա ստեղծել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ավելին, մենք առաջարկում ենք դա անել հիմա»,- նման կոալիցիայի ստեղծման հնարավորության մասին հարցին ի պատասխան ասել է նախարարը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Լավրովը պատմել է նիստի մասին, որն այդ թեմայով անցկացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի նախագահության ավարտին: