News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Սյունիք համայնքում պահածոների գործարան կբացվի, որտեղ միայն կանայք կաշխատեն: «Սյունիք Ֆուդ» ՍՊԸ-ի գործարանը, որի շինարարությունը սկսվել է նախորդ տարի, պատրաստ կլինի 2016 թվականին (ֆոտոռեպորտաժ):

Գործարանի կառուցման աշխատանքների ընթացքում ծանոթացել է նաեւ աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը: Պատասխանատուները երկրի ղեկավարին հավաստել են, որ շուրջ 5200 ք.մ. հողատարածքի վրա կառուցվում են արտադրամասը, հումքի եւ պատրաստի արտադրանքի պահեստը, կենցաղային շենքը, չորանոցը, կաթսայատունը, նյութական պահեստը եւ էլեկտրական ենթակայանը:

«Կապանում կան արդյունաբերական հանքեր, որտեղ աշխատում են միայն տղամարդիկ: Մեր նպատակն է, որ կանանց համար աշխատատեղեր ստեղծվեն: Կարտադրենք խորոված, պահածոներ, մուրաբաներ, մրգային հյութեր, տարբեր տեսակի չրեր»,- լրագրողներին ասաց ՍՊԸ հիմնադիր Սարմեն Սարգսյանը՝ նշելով, որ արտադրանքը կսպառվի ոչ միայն ներքին շուկայում, այլեւ կարտահանվի Ռուսաստան:

Գործարանում շուրջ 200 կին կաշխատի հերթափոխով եւ 90 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով: Գործարանի շինարարության ընդհանուր արժեքը 700 մլն դրամ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ