News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորումը հաստատել է իր առաջնորդներից մեկի՝ հիերարխիայում երկրորդ ղեկավարի զոհվելու փաստը: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:

Օգոստոսին ԱՄՆ-ն հայտարարել էր Իրաքի Մոսուլ քաղաքում ամերիկյան ռազմաօդային ուժերի ավիահարվածների ընթացքում ԻՊ-ի առաջնորդներից մեկի ոչնչացման մասին:

«Ամերիկան ցնծում է Աբու Մութազ ալ-Քուրաշիի մահվան առիթով եւ դա ներկայացնում է որպես իր մեծագույն հաղթանակ»,- ծայրահեղականների կայքերից մեկում հրապարակված ԻՊ-ի հայտարարությունն է մեջբերում գործակալությունը:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այն ժամանակ Սպիտակ տան հայտարարությունում զինյալը ներկայացվում էր որպես «Ֆադել Ահմադ ալ-Հայալի, որը հայտնի է նաեւ որպես Հաջի Մոութազ»: Արեւմտյան լրատվամիջոցները նշում են, որ ալ-Հայալին հայտնի էր բազմաթիվ անուններով եւ մականուններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ