News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Կապան քաղաքի կենտրոնական հրապարակում «երգող», լուսային էֆեկտներով շատրվաններ են կառուցվել: Շատրվանների կառուցումը, որոնց բացումը նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայացավ հոկտեմբերի 13-ին, նախաձեռնել է Զանգեզուրի պղձամոլիբդենային կոմբինատը:

«Քաղաքապետարանի եւ գործարանի միջեւ կնքված պայմանագրի համաձայն, հրապարակը 25 տարով հանձնվել է կոմբինատին՝ բարեկարգման համար: Մենք էլ ցանկացանք քաղաքացիներին նվեր մատուցել կոմբինատի կողմից: Շատրվանը երկրորդն է հանրապետությունում լուսային համակարգով, սարքավորումներն ավելի ժամանակակից են, քան Երեւանինը»,- լրագրողներին ասաց կոմբինատի վարչական տնօրեն Վահե Հակոբյանը:

Շատրվանների կառուցման համար 540 միլիոն դրամ է ծախսվել: Հրապարակում կառուցվում է նաեւ բիզնես կենտրոն, մշակույթի պալատ, որոնցից առաջինը պատրաստ կլինի հաջորդ տարի, մյուսը՝ ավելի ուշ:

Հավելենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը Կապանում մասնակցել է նաեւ քաղաքի օրվան ընդառաջ կազմակերպված տոնակատարություններին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ