News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կարծում է, որ «մեծ տերությունները» պետք է միավորվեն՝ սիրիական ճգնաժամը կարգավորելու համար:

«Հիմա մեծ գերտերությունների, ազգերի միավորվելու եւ Սիրիայում քաղաքական լուծում գտնելու ժամանակն է: Դա այն նպատակն է, որի մասին մենք հայտարարել ենք երեք տարի առաջ Ժնեւի կոմյունիկեում, եւ այն մեր նպատակն է մնում նաեւ այսօր»,- արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացված ամերիկա-ավստրալական խորհրդակցություններից հետո կայացած ասուլիսում հայտարարել է Քերրին:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, նա նաեւ հավելել է, որ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը գիտակցում են կարգավորման գործընթացում ներգրավված բոլոր երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը:

«Միայն քաղաքական լուծում կա: Ռազմական տարրը կարող է միայն օգնել հասնել դրան, սակայն Սիրիան բառացիորեն ավերված է»,- ասել է ամերիկացի պաշտոնյան:

Քերրին, միաժամանակ, ընդգծել է, որ այլ երկրների կողմից Սիրիային օգնությունը պետք է լինի բռնության դադարեցման եւ սիրիացի ժողովրդի համար ընդունելի նոր կառավարությանն անցում կատարելու համար պայմանների եւ շրջանակների ստեղծման տեսքով:

«Ի վերջո դա պետք է որոշի սիրիացի ժողովուրդը»,- հավելել է Քերրին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ