News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ՀՀ Տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարությունը աշխատում է սովորական ռեժիմով: Այս մասին հայտնել է նախարարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը ՝ NEWS.am –ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե 911 ծառայությունը սահմանամերձ գյուղերում աշխատանքի ուժեղացված ռեժիմի է անցնում:

«Նախարարության բոլոր ստորաբաժանումներն աշխատում են սովորական ռեժիմով: Ոչ մի արտառոց բան գերատեսչության աշխատանքում չկա, իսկ եթե աշխատանքային ռիթմի որեւէ փոփոխություն լինի, այդ մասին կհայտնենք պատշաճ կարգով»,- նշել է Նանա Գնդոյանը:

Տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը նաեւ շեշտել է, որ 911 ծառայությունը սահմանամերձ գյուղերում միշտ էլ ակտիվ է աշխատում, եւ այս տեսակետից որեւէ փոփոխություն չկա:

Ավելի վաղ «ժողովուրդ» թերթը գրել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կապակցությամբ ՏԿ եւ ԱԻ նախարարության 911 ծառայությանը հանձնարարվել է հերթապահություն սահմանել սահմանամերձ գյուղերում: «Հերթապահություն իրականացնող աշխատակիցներին զենք են բաժանել, քանի որ բացառված չէ, որ գնդակոծությունների հետ մեկտեղ ադրբեջանցի դիվերսանտները կարող են նաեւ թիկունքից գրոհել»,- հավաստիացնում է թերթը: Տվյալ հրապարակումն առաջացրել է ադրբեջանական կողմի անհեթեթ մեկնաբանությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ