News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Որդու ընկերոջը` 12-ամյա Մարտին Բալյանին, ծեծի ենթարկած 36-ամյա Մխիթար Սարգսյանը կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Սարգսյանի կինը՝ Սաթենիկ Հովսեփյանը:

Սաթենիկ Հովսեփյանի խոսքով, հոկտեմբերի 19-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ նիստում որոշվել է երկամսյա ժամկետով կալանավորել Մխիթար Սարգսյանին: Մեղադրյալն այժմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է:

«Փակ դատ էր, մեզ ոչ մի բան չասացին, հիմա ինքը կալանավայրում է»,-ասաց Մխիթար Սարգսյանի կինը:

Նշենք, որ Մխիթար Սարգսյանի դեմ բողոքը հետ էր վերցվել, սակայն նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ  մասի 5-րդ կետի հատկանիշներով, այն է՝ դիտավորությամբ եւ առանձին դաժանությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որեւէ այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության տեւական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ:

Մեզ հետ զրույցում 12-ամյա Մարտինի մայրը՝ Լալա Բալյանը հայտնել էր, որ ներել է  Մխիթար Սարգսյանին եւ հետ է վերցրել բողոքը:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում Մխիթար Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, այն է՝ ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ:

12-ամյա երեխայի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մարտինը ստացել էր քթի կոտրվածք, գանգուղեղի ցնցում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, 12-ամյա Մարտին Բալյանին բակում ծեծի էր ենթարկել ընկերոջ հայրը՝ 36-ամյա Մխիթար Սարգսյանը, որին երեք տարվա ազատազրկում է սպառնում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիսակառույց շինության բացօթյա տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի…
Իրանում ջրհեղեղների հետևանքով 7 մարդ է զոհվել, երկուսն՝ անհետ կորել
Չնայած ընթացող ջրահեռացման աշխատանքներին, հետագա հեղեղումների վտանգը մնում է բարձր...
Թմրամիջոցների ապօրինի իրացման և ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան
Դատախազը հանցավոր կազմակերպության ղեկավար Ա.Մ.-ի նկատմամբ հարուցել է...
Վահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խմբային խուլիգանության կասկածանքով
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 88 դեպք. գրանցվել է 10 վտովթար, վիրավորվել է 16 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Ոստիկանությունը ձերբակալված տղամարդուն մեղադրել է Ֆիցոյի դիտավորյալ սպանության փորձի մեջ
Ոստիկանությունը մեղադրել է 71-ամյա տղամարդուն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ