News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի գլխավոր դատախազության դիմումը Շվեյցարական Համադաշնության դատախազությանը՝ Վարտան Սիրմակեսին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, վեր է մարդկային երեւակայության սահմաններից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ վաղուց չի զարմանում Ադրբեջանի վարքից։

Նրա խոսքով, այս գործողությունը տեղավորվում է նրանց վարքի ընդհանուր տրամաբանության մեջ, որի գլխավոր նպատակը Արցախի Հանրապետության հնարավորինս մեկուսացումն է միջազգային գործընթացներից եւ ներդրումների հոսքից:

«Վարտան Սիրմակեսը նվիրյալ հայ եւ տաղանդավոր գործարար է, ով բավականաչափ հաջողությունների է հասել եվրոպական գործարար աշխարհում: Նա տասնամյակներ շարունակ խոշոր ծրագրեր է իրականացնում նաեւ Արցախում՝ ընդգրկելով տնտեսության մի շարք ոլորտներ: Վստահորեն կարող ենք պնդել, որ նրա կատարած ներդրումներն ամենաշատն են Արցախում, ինչի համար արժե նրան քրեական հետապնդման ենթարկել Ադրբեջանի կողմից: Ավելին՝ ես մեր ճարպիկ հարեւաններին խորհուրդ կտայի չխնայել պարոն Սիրմակեսին եւ նրան արժանացնել ադրբեջանական սեւ ցուցակում ընդգրկվելու պատվին Արցախում սեւ խավիար արտադրելու համար: Չէ որ նրա շնորհիվ Ադրբեջանը զրկվելու է իր ադամանդի խոշոր արտադրության տարածաշրջանային մենաշնորհից»,- նշել է Բեգլարյանը:

Անդրադառնալով  ադրբեջանցիների պնդմանը, որ արտասահմանցիները չեն կարող տնտեսական գործունեություն ծավալել Ղարաբաղում, քանի որ այն իբր թե ադրբեջանական տարածք է, Արտակ Բեգլարյանը հիշեցրեց, որ գնացքը վաղուց անցել է նրանց կողքով, իսկ իրենք դեռ շարունակում են հեռացող գնացքի հետեւից կարոտով նայել: «Արցախը երբեք ադրբեջանական տարածք չի եղել, այդ նրանք էին որոշ ժամանակով օկուպացրել մեր հողը: Բացի դրանից, բոլորն ազատ են Արցախում ներդրումներ կատարել, եւ այդ ներդրումների անվտանգությունը երաշխավորված է ոչ թե Ադրբեջանի, այլեւ՝ Արցախի Հանրապետության օրենքներով: Ավելին՝ նույնիսկ ադրբեջանցիներին ենք հրավիրում այստեղ տնտեսական գործունեություն ծավալելու, եթե այդքան նախանձում են այլազգի ներդրողներին: Եկե՛ք, ձեր գումարները ներդրեք եւ մենք հոգ կտանենք դրանց երաշխավորության մասին, անհանգիստ հարեւաններ ջան»,- ասել է նա:

Նշենք, որ Շվեյցարիայի քաղաքացի, «Franck Muller Group» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Վարտան Սիրմակեսի դեմ Ադրբեջանում քրգործ են հարուցել, մի դիմում էր Շվեյցարիայի դատախազություն ուղարկել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ