News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


20 տարվա ազատազրկումից հետո այսօր` հոկտեմբերի 22–ին, դատարանի որոշմամբ պատժի հետագա կրումից ազատված ցմահ բանտարկյալ, Արցախյան ազատամարտի մասնակից, պատերազմի 2–րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը ուզում է առողջանալուց հետո կրկին ծառայել հայրենիքի պաշտպանությանը։

«Եթե առողջությունս վերականգնեմ, ուզում եմ նորից ծառայել»,–ազատության մեջ հաjտնվելուց մի քանի ժամ անց լրագրողներին ասաց 58-ամյա Սողոմոն Քոչարյանը, որն այժմ բուժվում է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։  

Սողոմոն Քոչարյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր օգնել են իրեն պատժից ազատվելու գործում։

Ընկերները նրան գարեջուր էին բերել` հիշելով, որ ազատությունը նրա մոտ  ասոցացվում է գարեջրի հետ։

«Երբ Մհեր Ենոքյանի հետ փախուստի էինք դիմել, առաջինը  գարեջուր խմեցինք»,–հիշեց արդեն նախկին ցմահ դատապարտյալը։

Նշենք, որ Սողոմոն Քոչարյանն ու նրա խցակից, նույնպես ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը երկու անգամ փախուստի են դիմել ազատազրկման վայրերից: Առաջին անգամ «Գորիս» ՔԿՀ-ից՝ 2004 թ-ին (մինչ այդ այնտեղից որևէ անգամ փախուստի դեպք չի գրանցվել): Ազատության մեջ Սողոմոնը մնացել է մեկ ամսից ավելի, իսկ Մհերը՝ 11 օր: Նրանք հայտնաբերվել են Երևանում, տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ: Երկրորդ անգամ՝ երկու ցմահ բանտարկյալները փախել են «Նուբարաշենի» բանտից 2009 թ-ին: Այս անգամ նրանք ազատության մեջ մնացել են 21 օր: Մեկ օրվա տարբերությամբ հայտնաբերվել են ու դարձյալ տեղափոխվել «Նուբարաշեն»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ հոկտեմբերի 22-ին, իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանին հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից  ազատելու որոշում է կայացրել:

Նշենք, որ սա աննախադեպ որոշում է։ Առաջին անգամ է Հայաստանում ցմահ դատապարտյալն ազատվում պատժի հետագա կրումից:

Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանը ազատազրկվել էր 20 տարի առաջ։ Նա ներկայում գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Սրտաբանական բաժանմունքում: Պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային խրոնիկ անեւրիզմա, հիվանդ է նաեւ կանգային թոքաբորբով: Այս հիվանդությամբ նա ենթակա էր պատժից ազատման` համաձայն Կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկի:

Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել 1995թ.՝Ւրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն Հայաստանում սպանելու համար, սակայն հետո պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: Սողոմոն Քոչարյանը 2-րդ կարգի հաշմանդամ է, ՀՀ սահմանների պաշտպանության եւ ԼՂՀ ազատագրական պայքարի ակտիվ մասնակից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ