News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վանաձորում, այսօր՝ նոյեմբերի 11-ին, ոստիկաններ են վթարի ենթարկվել: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը 00:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի վերջնամասում ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի ծառայող, կոչումով սերժանտ, 22-ամյա Արեն Ա.-ն իր կողմից վարած «Օպել» մակնիշի 34 TZ 596 համարանիշի ավտոմեքենայով, գլիվայր շրջվել է:

Վթարի հետեւանքով վարորդն ու ուղեւոր, ոստիկանության նույն բաժնի ծառայող, 21-ամյա Էրիկ Պ.-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Տուժած ոստիկանների վիճակը գնահատվում է բավարար:

Նշենք, որ Վանաձորում սա մեկ օրում երկրորդ վթարն է ոստիկանների մասնակցությամբ: Երեկ Վանաձորում վթարի էր ենթակվել ոստիկանության Վանաձորի Բազումի բաժնի ծառայողական «Ուազ» մակնիշի 075 ՈՍ 10 համարանիշի ավտոմեքենան:

Վանաձորում վթարի են ենթարկվել ոստիկանները. մեքենան գլխիվայր շրջվել է(ֆոտո)

Լուսանկարները`Ալեն Գրիգորյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան
Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել…
Կամբոջայում գնացքի և ավտոբուսի բախումից հետո 45 մարդ հոսպիտալացվել է
Ըստ լրատվամիջոցի՝ առնվազն հինգ տուժածների վիճակը ծանր է.
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական…
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
Ամենաշատ