News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Հայաստանի հետ համաձայնագիր ստորագրել հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին։ «Ընդունել Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջարկը՝ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ  հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին»,- ասված է փաստաթղթում, որը հրապարակված է իրավական տեղեկատվության կայքում, փոխանցում է «Վզգլյադ»-ը։

ՌԴ Պաշտպանության նախարարության հանձնարարությամբ ԱԳՆ-ի մասնակցությամբ բանակցություններ վարել հայկական կողմի հետ ու Ռուսաստանի անունից համաձայնագիր ստորագրել։

Այս տարվա ապրիլին  հայտնի էր դարձել Արեւելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում ԱՊՀ շրջանակներում ՀՕՊ միասնական  համակարգեր ստեղծելու պլանների մասին։

ԱՊՀ անդամ երկրների ՀՕՊ միավորված համակարգը գործում է արդեն ավելի քան 20 տարի։ Համակարգի խնդիրը  անդամ երկրների օդային սահմանների անվտանգության ապահովումն է եւ հնարավոր օդատիեզերական հարձակման համատեղ հետմղումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ