News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին հնարավոր է առաջիկայում լքի թիմը: Վերջերս փոխվել է թիմի սեփականատերը եւ նոր ղեկավարությունը չի ցանկանում մեծ գումարներ ծախսել ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա: 

Մարկոս Պիզելին թիմում ամենից բարձր վարձատրվող ֆուտբոլիստն է: Թիմի մյուս վեց լեգիոներների հետ Մարկոսին իրավունք են տվել ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել այլ թիմ: 
Ինչպես NEWS.am թղթակից Վերա Մարտիոսյանի հետ զրույցում ասաց Պիզելի գործակալ Տիգրան Մկրտչյանը, Մարկոսը դեռ մեկ տարվա պայմանագիր ունի «Ակտոբեի» հետ: Եթե նրանց հաջողվի լավ ակումբ գտնել ֆուտբոլիստի համար, նա կլքի «Ակտոբեն»: Հակառակ դեպքում Պիզելին կմնա թիմում մինչ պայմանագրի ավարտը: Գործակալի խոսքով, Մարկոսով հետաքրքվում են թիմեր Ռուսաստանից, Իտալիայից եւ ԱՄԷ-ից: Մոտ ժամանակներս պարզ կդառնա ֆուտբոլիստի հետագա ճակատագիրը:

Վերա Մարտիրոսյան/ Vera&Football

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ