News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը մարմնավորում է Մարսելը: Նաեւ հայկական Սփյուռքը: Վերջին շրջանում հակված է ավելի շատ դեպի ձախամետ շարժումներին, քան սեփական արմատներին: Ամեն դեպքում, նա իր ժողովրդի ողբերգությանը մի քանի ֆիլմ է նվիրել: Այս մասին գրում է ֆրանսիական L’Independent-ը:

«Մի խենթի պատմություն» (Une Histoire de Fou, 2014) ֆիլմը, թվում է, հին վերքը բուժելու փորձ է: Իրադարձությունները սկսվում են 1921 թվականի Գերմանիայում, ավարտվում դեռեւս Խորհրդային Հայաստանում, ավերված եկեղեցու այգում:

Հոդվածում նշվում է. «Փախստական երեխաների համար Հայաստանը գոյություն ունի միայն Ցեղասպանության հետ կապված: Եվ այս պարադոսքը Գեդիկյանը վերածում է ֆիլմի գաղափարի՝ ցույց տալով փախստականների մի քանի սերունդների զինված պայքարի կապը՝ սկսած Սողոմոն Թեհլերյանից:

Գաղթականների որդին՝ Արամը, ծնողներին մեղադրում է, որ դադարել են պայքարել: Ուրիշների հետ նա միանում է ազատագրման բանակին եւ մասնակցում Փարիզում թուրքական դեսպանատան վրա հարձակմանը: Ռումբը սպանում է թուրք դեսպանին եւ վիրավորում պատահական անցնող հեծանվորդին: Մինչ Արամը թաքնվում է Լիբանանում, նրա մայրը հանդիպում է վիրավորին: Ֆիլմը պատմում է Արամի մտորումների եւ վիրավորի ատելության մասին: Վերջապես նրանք հանդիպում են Բեյրութում:

Իրադարձություններին գնահատական չտալով՝ Գեդիկյանը ցույց է տալիս, որ հենց 70-ականների այդ հարձակումներից ի վեր Հայոց ցեղասպանության թեման հայտնվեց թերթերի առաջին էջերին: Այսօր բազմաթիվ երկրներին դատապարտել են Թուրքիային, չնայած այն շարունակում է ամեն ինչ ժխտել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Ամենաշատ