News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 15-ին չեղյալ է հայտարարվել Մոսկվա-Երեւան 3 չվերթ:

«Զվարթնոց» օդանավակայանի կայքից տեղեկանում ենք, որ չեղարկվել են «Վիմավիա» ավիաընկերության մեկ, «Տրանսաէրո»-ի՝ երկու չվերթներ: Մոսկվայի օդանավակայանների առցանց-տեղեկագրից էլ հայտնի է դարձել, որ «Իբերիա» ավիաընկերության IB7231 չվերթի ուղեւորները Երեւան կժամանեն «Սիբիր» ավիաընկերության С7909 չվերթով։ Մյուս չվերթները կիրականացվեն ըստ նախատեսվածի։ 

Նշենք, որ ըստ «Ինտերֆաքսի»՝ Մոսկվայի օդանավակայաններում տասնյակ չվերթներ են հետաձգվել ձնաբքի պատճառով: «Դոմոդեդովո» օդավակայանում հետաձգվել է 6 չվերթ, իսկ «Շերեմետտեւոյում»՝ 10 չվերթ:

Տպել
Ամենաշատ