News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 15-ին «Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում անցկացվել է «Փողկապ եւ քամի» հեծանվաերթը: Միջոցառումը կազմակերպվել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի եւ Սիրողական հեծանվային սպորտի եւ հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի համատեղ նախաձեռնությամբ։ Ինչպես փառատոնի ծրագրում ներառված մյուս միջոցառումները, «Փողկապ եւ քամին» նույնպես իրականացվել է հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ։

Ազատության հրապարակից պաշտոնական հագուստով ավելի քան 60 հեծանվորդներ հեծանվաերթով անցել են Երեւան քաղաքի կենտրոնական փողոցներով։ Արշավը նպատակ է ունեցել հանրային ուշադրությունը հրավիրել օդի աղտոտվածության, խոշոր համայնքները մեքենաներով ծանրաբեռնելու աճող միտման խնդրին, եւ այդ համատեքստում ընդգծել քաղաքներում հեծանվային մշակույթի ներդման կարեւորությունը:

Հեծանվարշավին մասնակցել են պետական, հասարակական, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ եւ պարզապես գաղափարը սատարող քաղաքացիներ:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, «Արեւորդի» բնապահպանական փառատոնի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը երթին մասնակցել է էլեկտրական շարժիչ ունեցող հեծանվով, որը փորձարկում է արդեն մեկ տարի: «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն արդեն իսկ ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակում սկսել է քաղաքային երթեւեկությունում էլեկտրական հեծանիվների ներդրմանն ուղղված «Կանաչ շարժունակություն» նախագծի իրականացումը», - ասել է Ռուբեն Խաչատրյանը։

Միջոցառման լրատվական լուսաբանումը կարող եք դիտել այսօր` հեռուստաընկերությունների երեկոյան լուրերի թողարկումներում:

ՎիվաՍել-ՄՏՍ... Դու կապ ունես:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ