Աշտարակի Աղձք համայնքում գտնվող կաթ գործարանի մոտակայքում տղամարդու դի է հայտնաբերվել: Ավելի ուշ պարզվել է նրա ինքնությունը: Նա Բյուրական գյուղի բնակիչ էր, 65 տարեկան:
NEWS.am-ը տեղեկացել է, որ դիակի վրա կան վնասվածքներ, սակայն մահվան հանգամանքները դեռ հայտնի չեն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն: