News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային հավաքականը վերջին շրջանում ունի կադրային խնդիրներ. այդուհանդերձ, հավաքական չեն հրավիրվում մի քանի կարեւոր ֆուտբոլիստներ: Մասնավորապես, խոսքը Դոնեցկի «Օլիմպիկի» հարձակվող Գեղամ Կադիմյանի մասին է, որը լավ մրցաշրջան է անցկացնում իր թիմում: 

NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում ֆուտբոլիստը պատմեց, թե արդյոք առաջխաղացում կա իր՝ Հայաստանի հավաքական հրավիրվելու հարցում:
Գեղամ, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանն ասաց, որ քո խաղին հետեւում են, սակայն դեռ ժամանակ չի եղել քեզ հրավիրելու: Մեկ ու կես ամիս անցավ, ինչ-որ բան փոխվե՞լ է:
Ես կարդացել եմ այդ հարցազրույցը: Ինձ շատ հաճելի էր, որ ինձնով հետաքրքրվում է  հավաքականի մարզիչը: Բայց ոչ ֆեդերացիայի, ոչ հավաքականի ներկայացուցիչներից որեւէ մեկն ինձ հետ կոնտակտի դուրս չի եկել: Եթե հանկարծ լինի հրավեր, ես մեծ սիրով կմիանամ Հայաստանի հավաքականին:
Հավաքականից ինչ-որ մեկի հետ շփվո՞ւմ ես:
Երբ «Փյունիկում» էի խաղում, այնտեղ տղաներ կային որոնք այժմ հավաքականում են, բայց շփում չկա հիմա:
Եթե հենց վաղը հրավեր լինի, քեզ մոտ ամեն ինչ պատրաստ կլինի՞՝ թղթաբանություն, ակումբի հետ հարցեր եւ այլն:
Ես պատրաստ եմ: Ինչ վերաբերում է թղթաբանությանը, կարծում եմ՝ այդ բոլոր հարցերով պետք է զբաղվի ֆեդերացիան:
Հայաստանի ազգային հավաքականում ո՞ր դիրքում ես քեզ տեսնում:
Դոնեցկի «Օլիմպիկի» գխավոր մարզիչը ինձ խաղացնում է երեք գոտիներում՝ աջ եւ ձախ առաջ քաշված կիսապաշտպան, ինչպես նաեւ կենտրոնական հարձակվող: Այդ երեք դիրքերում էլ կարող եմ հանդես գալ նաեւ հավաքականում, բայց դա մարզչի որոշելիքն է:
Ի՞նչ կասես հայկական ֆուտբոլի ներկա վիճակի մասին:
Հայկական ֆուտբոլը լավ մակարդակի վրա է, ֆուտբոլիստները տեխնիկապես զարգացած են: Հավաքականում խաղում են բարձրակարգ ֆուտբոլիստներ: Պարզապես վերջին ժամանակները բախտն այդքան էլ չի բերում:

Վերա Մարտիրոսյան/ Vera&Football

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ